
Ռուսական ավիաընկերությունները ծանուցում են ստացել Լեհաստանից և Չեխիայից թռիչքների արգելքի մասին

Լեհաստանը և Չեխիան հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ավիաընկերությունների մուտքը փակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական ավիաընկերություններից մեկի իրենց աղբյուրին։
«Լեհաստանը և Չեխիան NOTAM (ծանուցում) են ուղարկել օդային տարածքի փակման մասին»,- ասել է աղբյուրը։