
Կիևի մետրոն դադարեցրել է ուղևորափոխադրումները և կծառայի որպես ապաստարան

Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալիյ Կլիչկոն:
«Մետրոն անցել է ապաստարանի ռեժիմի: Տրանսպորտային փոխադրումներ չեն իրականացվելու»,- նշել է Կլիչկոն:
Նա կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին մնալ տներում կամ ապաստարաններում: «Դուրս մի եկեք՝ բացառությամբ նրանց, ովքեր աշխատում են կրիտիկական ենթակառուցվածքների ձեռնարկություններում»,- գրել է Կլիչկոն: