![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը». Զելենսկի
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/zelenski-3.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել Կիևից՝ հայտնելով, որ պայքարը շարունակվում է և իրենք ցած չեն դնում զենքը: Ուկրաինայի քաղաքացիներին «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում մասնավորապես ասվում է.
«Հիմա համացանցում մեծ թվով ֆեյքային տեղեկատվություն է տարածվում, թե իբր ես կոչ եմ անում բանակին վայր դնել զենքն, ու տարհանում է իրականացվում: Ուրեմն՝ ես այստեղ եմ, ոչ մի զենք ցած չենք դնելու և պաշտպանելու ենք մեր պետությունը»,- ասել է Զելենսկին: