«Այս պատերազմը երկար կտևի… մենք պետք է պատրաստվենք». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնը այս հայտարարությունը արել է Փարիզի արևմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցելելու ժամանակ:

«Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», – ասել է Մակրոնը` գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստանալով պետության աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28