
Գվատեմալան դեսպանին հետ է կանչում Ռուսաստանից

Գվատեմալայի իշխանությունները որոշում են կայացրել դեսպանին հետ կանչել Ռուսաստանից՝ կապված Ուկրաինայի շուրջ իրադրության հետ: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեխանդրո Ջամատեին:
«Մենք չենք հանդուրժի այն, ինչ անում է Ռուսաստանը, այդ իսկ պատճառով չորս օր առաջ ես կարգադրել եմ հետ կանչել Գվատեմալայի դեսպանին Ռուսաստանից: Մենք չենք հետևելու որևէ երկրի ինքնիշխանության դեմ հարձակմանը, քանի որ վաղը այդպես կարող են վարվել մեր դեմ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նախագահը:
Գվատեմալայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին խոսք չի գնում: