
ԱՄՆ-ն պատրաստ է տարհանել Զելենսկիին. Washington Post

Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ լքելու Կիևը՝ խուսափելու առաջ շարժվող ռուսական ուժերի կողմից գերի ընկնելուց կամ սպանվելուց: Այս մասին Washington Post-ին հայտնել են անանուն ամերիկացի ու ուկրաինացի աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ շաբաթներ շարունակ Զելենսկիին ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացրել են, թե նա ռուսական ուժերի «թիվ մեկ թիրախն է»: Այդուհանդերձ, մինչ օրս նա հրաժարվել է լքել Ուկրաինան:
Washington Post-ի աղբյուրը հայտնել է, որ ամերիկացի պաշտոնատար անձինք վերջին օրերին Զելենսկիի հետ խոսել են անվտանգության հետ կապված տարբեր հարցերի մասին: Մասնավորապես քննարկվել են ամենաանվտանգ վայրերը, որտեղ նա կարող է հաստատվել՝ ապահովելու Ուկրաինայի կառավարության գործունեության շարունակականությունը: