
Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ

Ռոսկոսմոսը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու առումով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը։
«Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ Կուրու տիեզերական կենտրոնից տիեզերական արձակումներ կազմակերպելու և Ֆրանսիական Գվիանայից իր տեխնիկական անձնակազմին, ներառյալ՝ արձակման համախմբված անձնակազմին դուրս բերելու հարցում»,- փետրվարի 26-ին Telegram-ի իր ալիքում գրել է Ռոգոզինը։
Այս պահին, հավելել են Ռոսկոսմոսում, մշակվում է ռուս աշխատակիցների հեռանալու հարցը։