Բաժիններ՝

Մեկ օրում Ուկրաինայից Լեհաստան մուտք է գործել ավելի քան 47.000 մարդ

Լեհաստանի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ փետրվարի 25-ին Ուկրաինայից հանրապետություն մուտք է գործել 47.5 հազար մարդ: Այս մասին ծառայությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Տեղական ԶԼՄ-ներն ու սոցցանցերի օգտատերերը հայտնում են սահմանի մոտ մեքենաների մեծ կուտակումների մասին: Նշվում է, որ մարդիկ եկել են՝ դիմավորելու Ուկրաինայից եկող իրենց բարեկամներին, ընկերներին կամ ծանոթներին:

Լեհաստանի իշխանություններն ավելի վաղ գնահատել էին, որ ռազմական գործողությունների սկսվելու պարագայում Ուկրաինայից կարող է մինչև 1 մլն մարդ գալ հանրապետություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս