Հովիկ Աղազարյանի որդին թաղապե՞տ կնշանակվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։

Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին եւ տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28