«Ներխուժման մասշտաբները ցույց են տալիս՝ Պուտինի մտադրությունը երկիրն օկուպացնելն է և Կիևում խամաճիկ կառավարություն հաստատելը». Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինայի օկուպացմանը։ Այս մասին նա շաբաթ օրը գրել է Twitter-ի իր էջում։

«Ներխուժման մասշտաբները ցույց են տալիս, որ Պուտինի մտադրությունը երկիրն օկուպացնելն է, այնտեղ ժողովրդավարությունը ոչնչացնելը և Կիևում խամաճիկ կառավարություն հաստատելը»,-գրել է ԵՄ պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28