C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Կոնվերս Բանկը հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին: C-POS բջջային հավելվածը հարմարավետ է սմարթֆոնում կարգաբերումների և օգտագործման տեսանկյունից: Հնարավորություն է տալիս իրականացնելու բոլոր գործարքները, ինչ սովորական POS-երով՝ չպահանջելով հավելյալ ծախսեր սարքերի ձեռքբերման ու սպասարկման համար:
«C-POS բջջային հավելվածի ներդրմամբ մենք կատարում ենք ևս մեկ քայլ բանկային ծառայությունների թվայնացման ուղղությամբ և համալրում ենք իրավաբանական անձանց առաջարկվող գործիքակազմը: Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն Բանկի իրավաբանական անձ հաճախորդները, այլև այն տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը»,-ասել են Բանկում:
Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Դրանով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկային քարտերից և Apple Pay, Google Pay, Samsung Pay էլեկտրոնային դրամապանակներից:
C-POS-ն ապահով է, հարմարավետ է օգտագործման և սմարթֆոնում կարգաբերումների տեսանկյունից: Հավելվածով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ, վերադարձնել գումարը, ուղարկել վճարման անդորրագրերն էլեկտրոնային փոստով կամ sms-ով, ստուգել հաշվեկշիռը և դիտել վճարումների պատմությունը:
Ներբեռնել՝ այստեղ
Մանրամասները՝ www.conversebank.am, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: