
Դիետոլոգը որոշ մարդկանց զգուշացնում է կիտրոնով ջուր չխմել

Կիտրոնով ջուրը կարող է վնասել ատամի էմալը և վնասակար է որոշ մարդկանց համար, զգուշացրել է սննդաբան Մարիյաթ Մուխինան։ Այս մասին նա զգուշացրել է Life-ին տված հարցազրույցում։
Մուխինայի խոսքով՝ կիտրոնով ջուրը խթանում է լորձաթաղանթը։ «Իսկ եթե մարդը թթվայնության բարձրացման ֆոնին ունի հիպերաթթվային գաստրիտ, պեպտիկ խոց, ապա կարող է սրացում հրահրել»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։
Մուխինան նաև հիշեցրել է, որ կիտրոնով ջուր խմելը կարող է ալերգիա առաջացնել ։ Ատամները ըմպելիքի թթվային միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար նա խմելուց հետո խորհուրդ է տվել բերանը ողողել մաքուր ջրով։
Դիետոլոգը հերքել է նաև այն առասպելը, որ կիտրոնով ջուր խմելը կարող է երիկամներում քարեր առաջացնել։ Նրա խոսքով՝ ըմպելիքը, ընդհակառակը, նվազեցնում է քարերի առաջացման վտանգը՝ նվազեցնելով օքսալատների մակարդակը և բարելավելով կալցիումի նյութափոխանակությունը։
«Եթե մեկ բաժակ ջրին ավելացնեք 50 գրամ կիտրոնի հյութ, այսինքն՝ քամեք մոտ երկու ճաշի գդալ, ապա այս չափաբաժինը պարունակում է վիտամին C-ի օրական պահանջի 20 տոկոսը և B վիտամինի, կալիումի, ֆոլաթթվի փոքր չափաբաժինը: Եվ այն հիանալի հակաօքսիդանտ է»,- եզրափակել է Մուխինան: