Բաժիններ՝

«Հայրենադարձության» պատրանքը և իրական վիճակագրությունը (Զուգահեռ իրականություն. Մաս 30)

Պատմական ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«4 տարի է` որոշակի շրջանակներ պնդում են, թե Հայաստանում զանգվածային հայրենադարձություն է, արտագաղթ չկա, իսկ վերջին ամիսներին իբրև թե հարյուր հազարավոր ռուսներ են հաստատվել ՀՀ-ում։ Այսօր Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Росстат) հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ սոցիալ-տնտեսական դրության ցուցանիշները, այդ թվում` ՀՀ-ՌԴ միգրացիոն հաշվեկշիռը։ Ըստ այդմ` 2022 թ. հունվար-սեպտեմբերին հաշվեկշիռը ՌԴ համար -14410 է, այսինքն` այդքան մարդ կամ մնացել է ՀՀ-ում, կամ էլ ՀՀ միջոցով երրորդ երկիր է տեղափոխվել։ Ի դեպ, Վրաստանի դեպքում ցուցանիշն այնքան է նվազել, որ ընդամենը -616 է, իսկ Ղազախստանում` -9515, որոնք համահունչ են այդ պետությունների հրապարակած տվյալների հետ։ ՀՀ-ում ևս նվազում է նկատվում. 2022 թ. հունվար-հուլիսին հաշվեկշիռը -16530 էր, հետևաբար օգոստոս-սեպտեմբերին նկատվել է ՀՀ-ում ռուսաստանցիների` 2120-ով նվազում։ Բացի այդ` ՀՀ ժամանածների մեջ մեթոդապես դժվար է հստակ հաշվարկել, թե քանիսն են ՌԴ քաղաքացիությամբ մեր հայրենակիցները, քանիսը` այլազգիները։ Այս ներհոսքից ոգևորված մարդկանց համար համբերատարությամբ մանրամասնորեն առանձնացրել եմ տարբեր տարիների (այն տարվանից, երբ համապատասխան վիճակագրությունը կանոնավոր հրապարակվում ու հետո լրամշակվում է) Ռոսստատի վիճակագրությունը` ՌԴ համար հաշվեկշռով։ Ըստ այդմ` 2003 թվից այս կողմ ՀՀ համար ամենավատ ցուցանիշները 2019 և 2021 թթ. են։

Ստորև ներկայացնում եմ 2003-2021 թթ. բոլոր տարիների տվյալները.
2003 թ.` +4026
2004 թ.` +2403
2005 թ.` +6961
2006 թ.` +12263
2007 թ.` +30023
2008 թ.` +34184
2009 թ.` +34770
2010 թ.` +19192
2011 թ.` +31791
2012 թ.` +31998
2013 թ.` +32294
2014 թ.` +24006
2015 թ.` +20533
2016 թ.` +11993
2017 թ.` +13999
2018 թ.` +14358
2019 թ.` +35549
2020 թ.` -1844
2021 թ.` +45234
2022 թ. հունվար-սեպտեմբեր` -14410։

Այսպիսով` 2003-2021 թթ. հաշվեկշիռը կազմում է +403733 ՌԴ համար, հետևաբար ոգևորվելու առիթ չունենք, մանավանդ որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն ՀՀ փաստաթղթերով սահմանային մուտքերի և ելքերի հաշվեկշիռը բացասական է ՀՀ համար»,-գրել է նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս