«Ունենք անկանխիկ գնումների 30 տոկոս աճ». նախարար

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ թոշակառուների կողմից կատարվող անկանխիկ գործարքներին։

Նա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչ ցուցանիշ է գրանցել հուլիսի 1-ից ներդրված համակարգը։

Ի պատասխան՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այս պահին առկա են հոկտեմբեր ամսվա տվյալները․

«Հոկտեմբեր ամսվա համար տվյալները երբ նայում ենք, ունենք շարունակական աճ, 30 տոկոս աճ կա։ Միայն հոկտեմբեր ամսվա ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կազմում է 1.837.000.000 (մեկ միլիարդ ութ հարյուր երեսունյոթ միլիոն)։

Կարդացեք նաև

Ասեմ, որ շարունակական աճ կա՝ ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այնպես էլ ունենք աճ միջին հետվճարի առումով, 10.000-ով ավելացել է շահառուների թիվը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս