Նշել են 2022 թվականի ամենավատ գաղտնաբառերը
                                    Ոչ մի միտք, ոչ մի երևակայություն: Նման գաղտնաբառերով հաշիվները կարող են կոտրվել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։ Ստուգեք վարկանիշը և փոխեք ձեր գաղտնաբառը, եթե գտնեք նմանատիպը:
NordPass-ը կիսվել է 2022 թվականին սմարթֆոնների, նոութբուքերի կամ Wi-Fi-ի ամենաանհաջող գաղտնաբառերի ցանկով: Խարդախներն առաջին հերթին կօգտագործեն այս համակցությունները հակերության համար:
Այս գաղտնաբառերը ոչ միայն ամենավատն են, այլև ամենատարածվածը: Չնայած այն հանգամանքին, որ վատ գաղտնաբառերի վարկանիշը հրապարակվում է ամեն տարի, դա չի ազդում օգտատերերի գիտակցության վրա, ովքեր շարունակում են անտեսել սեփական անվտանգությունը։
Հայտնի գաղտնաբառերի վարկանիշը 2022 թվականին.
- password
 - 123456
 - 123456789
 - guest
 - qwerty
 - 12345678
 - 111111
 - 12345
 - col123456
 - 123123
 
NordPass-ի տվյալներով՝ նման գաղտնաբառով հաշիվը կարող է կոտրվել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։ Պարզապես «col123456» ընտրելը կտևի 11 վայրկյան:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    