«Պուտինը ոնց որ Էրդողանի նահանգապետը լինի»․ թուրք գրողի սկանդալային հայտարարությունը
Թուրք գրող, հետազոտող Էնգին Ավջըն հայտարարել է, որ Պուտինին արդեն կարելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ աշխատող նահանգապետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Beyaz TV»-ի եթերով հեռարձակվող «Ի՞նչ կա չկա» հաղորդմանը հյուրընկալված Ավջըն, էկրանի վրա մատնացույց անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը, ասել է.
«Նա ոնց որ մեր նախագահի մի որևէ նահանգապետը լինի: Ես միշտ ասել եմ Պուտինին ու Ռուսաստանին ձեր աչքում այդքան մի մեծացրեք, նրանք մեր հրամանը կատարող պետական պաշտոնյաներ են: Իր իշխանության ու տարածքային ամբողջականության համար Թուրքիային է պարտական: Եթե Թուրքիան մատը հակառակ շարժի, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կդառնա Ռուսաստանի մասնատման 1-ին քայլը: Իրականում Եվրոպան հենց դա էլ պլանավորում էր, սակայն Թուրքիան ամուր կանգնեց իր տեղում: Ոչ ոք թող չնեղանա, բայց այսօր Ռուսաստանն իր տարածքային ամբողջականության համար թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է պարտական»: