Բաժիններ՝

Բադի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Բադ – 1 հատ
2. Նարինջ – 3 հատ
3. Կիտրոն – 1 հատ
4. Մեղր – 3 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ – 1 թ/գ
6. Սոյայի սոուս – 3 ճ/գ
7. Ուրց և խնկունի

Պատրաստման եղանակը

1. Բադը մաքրել, լվանալ:

Կարդացեք նաև

2. Երկու նարնջի և կիտրոնի կեղևը քերել, պատել դրանով թռչունը, ներսից և դրսից համեմել աղով: Մի քանի ժամ մարինացնել:

3. Սոուսի համար խառնել մեղրը, սոյայի սոուսը և մեկ նարնջի հյութը։

4. Բադը դնել չոր տապակի մեջ և 20 րոպե եփել 220 աստիճան տաքացրած ջեռոցում։

5. Ջերմաստիճանը իջեցնել մինչև 190 աստիճան, բադը ծածկել նարնջի և կիտրոնի կտորներով, ուրցով և խնկունու տերևներով։ Բադի վրա սոուս լցնել և վերադարձնել ջեռոց: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կրկին սոուս լցնել, մինչև պատրաստ լինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930