Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ժամանակ բարձրացրեց տրանսպորտի հարցը՝ ընդգծելով, որ շրջայցերի ժամանակ հիմնականում հարցերն այս ոլորտին են վերաբերում, ու Տրանսպորտի վարչության ժ/պ Հայկ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ տրանսպորտային ցանցի աշխատանքին:
Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը պնդում է՝ եթե միջազգային հանրությունը համաձայնի Ադրբեջանի հետ, թե ԼՂ հարցը լուծված է, Մինսկի խումբը ոչինչ չասի, խաղաղապահները չլինեն, ապա նոր ցեղասպանություն կլինի ԼՂ-ի հայ ժողովրդի նկատմամբ․ նա հարցի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը Երևանի «Ուրարտու»-ն է:
Ես պնդում եմ, որ այդ անցումն անվտանգ չէ, անմիջապես դպրոցի դիմաց է. Դավիթ Խաժակյան
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեվինը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ արդեն նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականին և նրա հայտարարությանը, թե անկախ գործելու և աշխատելու ճգնաժամ կա։
Եղիշե Չարենցի, Կարեն Ջանիբեկյանի, Սերգեյ Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Քաղաքապետարանի աշխատակիցները պայթեցրել են Արմենի փուչիկները. Իզաբելլա Աբգարյան
Հերթական անգամ մի՛ փակեք բուժհաստատությունները. Անի Խաչատրյան
Կանադայի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանից 34 ֆիզիկական անձինք, այդ թվում՝ ՌԴ նախագահի նախկին օգնական եւ մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսին, ինչպես նաեւ «Զվեզդա» հեռուստաալիքը:
Շնորհակալություն Փարիզի քաղաքապետին՝ նման աջակցության համար. Լևոն Զաքարյան
Երևանի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստի մեկնարկից առաջ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը խնդրանքով դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին. «Խնդրում եմ, պահանջում՝ նիստը սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ՝ բոլորիս անվտանգությունից ելնելով»:
Երևանում ընթացող «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
Սեպտեմբերին Հայաստանից Վրաստան է փոխանցվել 9 մլն դոլար, ինչը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 677 տոկոսով։ Ամենաշատ գումար փոխանցվել է Ռուսաստանից՝ 174 մլն դոլար, ինչը 351 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաեւ ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ կրկին անդրադառնալով իր անձին․ «Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։
Իշխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն աշխատանքը կապահովի օրենսդրական փոփոխությամբ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թեեւ արդեն աշխատանքի է անցել, բայց քաղաքացիական հասարակության համայնքի ներկայացուցիչներն ու իրավաբանները շարունակում են պնդել՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:
Դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կառավարությունն ընդունել է որոշում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու մասին:
Երևանի ավագանու նիստը.ՈՒՂԻՂ
«Հավատարմության խոստում». Պատգամավորներն ԱԺ-ում այսուհետև նոր նախագծով կերդվեն
Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։
Պատգամավորների երդումը՝ երդում է. ՔՊ պատգամավորների «կարևոր» նախագիծն ընդունվեց միաձայն
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի եւ ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
Դեռեւս հունիս ամսին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ավետեց, որ սույն թվականի օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չի տեղադրել կամ վկայագրել լիցենզավորված կազմակերպությունը: