Հայաստանից Վրաստան փոխանցումների ծավալն աճել է 677 տոկոսով
Սեպտեմբերին Հայաստանից Վրաստան է փոխանցվել 9 մլն դոլար, ինչը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 677 տոկոսով։ Ամենաշատ գումար փոխանցվել է Ռուսաստանից՝ 174 մլն դոլար, ինչը 351 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արտերկրից Վրաստան փոխանցումների 97,5 տոկոսը բաժին է ընկնում 23 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից փոխանցումների ծավալը սեպտեմբերին գերազանցել է մեկական միլիոն ԱՄՆ դոլարը։ Ամենաշատ գումար փոխանցվել է հետևյալ երկրներից․
1. Ռուսաստանի Դաշնություն՝ 174 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ աճել է 351 տոկոսով,
2. Իտալիա՝ 36 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ աճել է 7 տոկոսով,
3. ԱՄՆ՝ 29 մլն դոլար՝ անցյալ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով,
4. Հունաստան՝ 18 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ նվազել է 8 տոկոսով,
5. Ղրղզստան՝ 18 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ աճել է 417 տոկոսով,
6. Իսրայել՝ 16 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ աճել է 7 տոկոսով,
7. Գերմանիա՝ 16 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ աճել է 47 տոկոսով,
8. Ղազախստան՝ 10 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ աճել է 72 տոկոսով,
9. Թուրքիա՝ 10 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ նվազել է 1 տոկոսով,
10. Հայաստան՝ 9 մլն դոլար, անցյալ տարվա համեմատ ավելացել է 677 տոկոսով։