Հովիկ Աբրահամյանի զարմուհին՝ մարզպետի օգնական. Սա վարձատրություն է աջակցության դիմաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։

Փաստորեն, իշխանությունները մի կողմից ձեւական քրեական գործընթաց են իրականացնում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրա մտերիմներին ու ազգականներին։ Կարինե Պողոսյանի նշանակումը թերեւս ընտրություններին Աբրահամյանների աջակցության դիմաց վարձատրությունն է։

Նշենք, որ կան տեղեկություններ, որ թե՛ համապետական, թե՛ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Աբրահամյաններն ակտիվ դերակատարում են ունեցել իշխանությունների օգտին»:

Տեսանյութեր

Լրահոս