Բաժիններ՝

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատարն «Ուրարտու»-ն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը Երևանի «Ուրարտու»-ն է:

Հայաստանի առաջնությունում կայացել են 11-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում հաղթանակ են տոնել «Ալաշկերտ»-ը, «Վան»-ը, «Ուրարտու»-ն և «Փյունիկ»-ը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 25 միավորով «Ուրարտու»-ն է: Երկրորդ տեղում 24 միավորով «Ալաշկերտ»-ն է և եռյակի վերջում «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 19 միավոր: 18 միավոր է հավաքել «Փյունիկ»-ը, 17 միավոր՝ «Վան»-ը, 15` «Լեռնային Արցախ»-ը, 11-ական միավոր` «Արարատ»-ը և «Շիրակ»-ը, ԲԿՄԱ-ն ունի 6, «Նոա»-ն միայն 4 միավոր:

Հայաստանի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 19-21-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս