Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճեց ¼ երափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Վերջինս հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո Գրիգորյանը 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը:
Ավելի վաղ ¼ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան: