Լուսավորության նոր ու արդիական համակարգով վերազինված Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում այս ուրբաթ՝ հոկտեմբերի 21–ին, ժամը 19։00-ին առաջին հանդիպումը կանցկացվի։
Պարոն նախարար` ո՞ր համալսարանում կա ակադեմիական միջավայր. Բրյուսովի ուսանող
«Ի՞նչ պատասխանել ռուս ժողովրդին, երբ կիմանան, որ Բրյուսովի անվան համալսարանը լիկվիդացվել է. դրա մասին նախարարը չի՞ մտածում: Չի՞ մտածում, որ մենք երկրագնդում ապրում ենք այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ»,- հավելեց Միքայել Ամիրխանյանը:
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում եւ նոր հարձակման վտանգը:
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել և ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ:
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ուսանողներ-նախարար հանդիպման մասին ռեպորտաժին, որում նախարար Վահրամ Դումանյանը ասել է, թե կան «ստորգետնյա հոսանքներ», թե սա փորձ է ուսանողներին մանիպուլյացնելու:
«Սկզբում ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնել ու չուղարկել այն համալսարաններ, որոնց դա վերաբերում է: Այժմ այս փաստաթուղթը ձեռքի տակ ունենալով՝ ամեն ինչ պարզ է. իսկապես պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց՝ ոչ միայն խայտառակ սխալների, թերությունների պատճառով, այլ նաև՝ անբովանդակ լինելու»,- Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստում իր ելույթն այսպես սկսեց Ազգային ժողովի նախկին նախագահ, համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:
Տարօրինակ է, որ երկու պետական կառույց սինխրոն չեն աշխատում. Բաբկեն Թունյանը՝ Վահան Քերոբյանին
Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Երևանում հոկտեմբերի 20-21-ը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը երեկոյան իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, որը նվիրված էր 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության չպատմված պատմություններին, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին:
Արուսյակի համար արդարությունը հեռու է: Արուսյակի արդարությունն առջևում է: Արմեն Գրիգորյանի գործով բացատրություն տալուց է գալու արդարությունը: Արդարության մասին կխոսենք Արմեն Գրիգորյանի սպանության կազմակերպիչների ու կատարողների հատուցման ժամին:
Հայաստանում է աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը: Հոկտեմբերի 20-ին և 21-ին նա ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լեհաստանը մտադիր Է Հարավային Կորեայից մատակարարվող հաուբիցներ եւ տանկեր տեղակայել երկրի արեւելքում:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թվականի մարտի 10-ից 12-ը։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն անդրադառնալով տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխություններին՝ ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հայ և ռուս փորձագետներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաներ հոկտեմբերի 19-ին հավաքվել են կլոր սեղանի շուրջ` քննարկելու ԵԱՏՄ զարգացման հեռանկարային ուղղությունները նոր պայմաններում և երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ նրանց արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում:
Տեսչականն առանց նախազգուշացնելու կգնա ստուգումներ կատարելու. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել. օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը սահմռկեցուցիչ է համարում ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը, շեշտում, որ նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նախարարը վստահ է՝ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով:
«Մենք տեսնում ենք, որ փոքր երեխաների պարագայում խնդիրը ոչ միայն թերսնումն է, այլև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների մեծ մասը՝ ավելի քան 40 տոկոսը, ունեն թերսնվածություն։ Սա և՛ քիչ, և՛ սխալ սնվելուց է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նոյեմբերի 16-18-ին կգործուղվի Գերմանիա:
Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, որի շրջանակներում կկայանան նաև ՀԿՄ նախագահի ընտրությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150.000 դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, երեկ` ուշ երեկոյան, հեռացել էր առանձին սենյակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ օրինականությունը քննող կամ, ինչպես ընդունված է ասել, կալանք տվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը խստորեն դատապարտում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությունը: Այս մասին ասված է կուսակցության տարածած այսօրվա հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն):
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մուշեղ Ղուկասյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար: