Թեհրանը թույլ չտվեց փակել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահիան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը երեկոյան իրանական հեռուստաալիքներով  հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, որը նվիրված էր 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության չպատմված պատմություններին, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին:

Նա մասնավորապես ասել է, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ «Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ պետք է փոխվեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահիանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31