Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուների անունները

Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, որի շրջանակներում կկայանան նաև ՀԿՄ նախագահի ընտրությունները։

Միության 16-րդ համագումարին առաջադրվել է նախագահի 3 թեկնածու՝ Արամ Սաթյան, Ավետիս Բերբերյան, Արամ Հովհաննիսյան։

Սեպտեմբերի 17-ին և 30-ին կայացած ՀԿՄ Վարչության նիստերի որոշումների համաձայն՝ միության նախագահի թեկնածուները պետք է գրանցվեին համագումարից 10 աշխատանքային օր առաջ՝ այցելելով կոմպոզիտորների միություն:

Սեպտեմբերի 30-ի որոշման համաձայն՝ թեկնածուներն իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն հենց համագումարի օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս