Ի՞նչ պատասխանել ռուս ժողովրդին, երբ իմանան, որ Բրյուսովը լիկվիդացվել է. դասախոս
«Այն, ինչ մեր նախարարն է պնդում, ես ասել եմ և կասեմ՝ դա հիմարություն է, տգիտություն է, հակահայկական է»,- ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին անդրադառնալով՝ նշեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Միքայել Ամիրխանյանը:
Վաստակաշատ մանկավարժը հիշեցրեց Բրյուսովի անվան համալսարանի միջազգային կապերի մասին, իսկ ռեկտոր Կարինե Հարությունյանն ի լրումն տեղեկացրեց, որ 120 քաղաքների համալսարանների կրթական հիմնարկների հետ համագործակցության համաձայնագրեր ունեն:
«Ի՞նչ պատասխանել ռուս ժողովրդին, երբ կիմանան, որ Բրյուսովի անվան համալսարանը լիկվիդացվել է. դրա մասին նախարարը չի՞ մտածում: Չի՞ մտածում, որ մենք երկրագնդում ապրում ենք այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ»,- հավելեց Միքայել Ամիրխանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է ընթանում, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:
Մանրամասները՝ տեսանյութում