Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Բուլղարիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի, Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ: Նախագահ Խաչատուրյանը Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի պետական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ։

Հանրապետության նախագահը կհանդիպի նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31