Բաժիններ՝

Մադինա գյուղում ոռոգելի հողերը կավելանան 15-20 հեկտարով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց՝ 716 գծամետր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ոռոգման ջրատարի արտաքին ցանցը կառուցվում է մետաղական կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են մոտ 60 տոկոսով։

«Մխեյ ձոր» կոչվող տարածքում Արգիճի գետի ձախ թեւից սկիզբ առնող ջրատարի շահագործման արդյունքում Մադինա գյուղում ոռոգելի հողատարածքները կավելանան 15-20 հեկտարով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԳ Շին» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս