Մի խումբ պարենային ապրանքների միջին գներն ավելի բարձր են եղել Երևանում, քան ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում (այդ թվում՝ մայրաքաղաքում) 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.8-0.1%-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Կապանում:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 1.1%, բրնձի՝ 11.0%, ոսպի՝ 31.1% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար՝ 0.7%, 1.4%, 0.7% գնանկում: 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 16.6%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.4% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.6% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել է 2.4 %-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ գրանցվել է 6.6% գնանկում:
Միաժամանակ, 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մակարոնեղենի գներն աճել են 32.7% ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.1%-ով: Խոզի և տավարի մսերի գները 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2.3%, և 21.4%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.7% և 1.2%-ով: 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի՝ 25.1%, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ: Ձվի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ նվազել է 15.2%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.8% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.5% գնանկում, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնաճ:
2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 5.7% գնանկում:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.8% գնաճ, իսկ 2-ում՝ 0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով: 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 2.5% և 2.1% գնանկում: 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.5% և 37.9%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.4% և 29.9%-ով:
ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում մի խումբ պարենային ապրանքների միջին գները ռուսական ռուբլով՝ 2022թ. հուլիսին ունեցած արժեքով:
Առանց ոսկորի տավարի մսի արժեքը Երևանում եղել է 3 877 դրամ կամ 584.84 ռուբլի, Մինսկում՝ 238.86 ռուբլի, Նուր-Սուլթանում՝ 324.73, Բիշքեկում՝ 383.36 ռուբլի, Մոսկվայում՝ 602.4 ռուբլի, Դուշանբեում՝ 362.89, Տաշքենդում՝ 340.77 ռուբլի:
Սերուցքային կարագի արժեքը Երևանում եղել է 6 113 դրամ կամ 922.09 ռուբլի, Մինսկում՝ 489.85 ռուբլի, Նուր-Սուլթանում՝ 443.00, Բիշքեկում՝ 306.84, Մոսկվայում՝ 1.095.41, Դուշանբեում՝ 724.56, Տաշքենդում՝ 383.55 ռուբլի:
Արևածաղկի բուսական յուղի արժեքը Երևանում լիտրը եղել է 1 238 դրամ կամ 186.79 ռուբլի, Մինսկում՝ 144.93, Նուր-Սուլթանում՝ 100.85, Բիշքեկում՝ 134.12, Մոսկվայում՝ 139.03, Դուշանբեում՝ 145.11, Տաշքենդում՝ 126.67 ռուբլի:
Թարմ կաթի մեկ լիտրը (2,5-3,2% յուղայնությամբ) Երևանում արժեցել է 519 դրամ կամ 78.23 ռուբլի, Մինսկում՝ 38.20, Նուր-Սուլթանում՝ 39.59, Բիշքեկում՝ 52.34, Մոսկվայում՝ 88.99, Դուշանբեում՝ 52.17, Տաշքենդում՝ 43.82 ռուբլի:
Պանիրների մեկ կիլոգրամը Երևանում արժեցել է 2 708 դրամ կամ 408.47 ռուբլի, Մինսկում՝ 440.64 ռուբլի, Նուր-Սուլթանում՝ 590.13 ռուբլի, Բիշքեկում՝ 402.33, Մոսկվայում՝ 969.69, Դուշանբեում՝ 354.67, Տաշքենդում՝ 353.78 ռուբլի:
Հավկիթներ (տասնյակ) Երևանում արժեցել է 673 դրամ կամ 101.48 ռուբլի, Մինսկում՝ 64.26, Նուր-Սուլթանում՝ 59.44, Բիշքեկում՝ 66.49, Մոսկվայում՝ 97.06, Դուշանբեում՝ 69.56, Տաշքենդում՝ 57.95 ռուբլի:
Շաքարի և շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը հուլիս ամսին Երևանում եղել 706 դրամ կամ 106.42 ռուբլի, Մինսկում՝ 57.75, Նուր-Սուլթանում՝ 58.71, Բիշքեկում՝ 71.33, Մոսկվայում՝ 75.44, Դուշանբեում՝ 60.83, Տաշքենդում՝ 72.46 ռուբլի:
Բարձր տեսակի ալյուրի մեկ կիլոգրամի արժեքը Երևանում եղել է 566 դրամ կամ 85.34 ռուբլի, Մինսկում՝ 30.78, Նուր-Սուլթանում՝ 51.64, Բիշքեկում՝ 45.61, Մոսկվայում՝ 60.54, Դուշանբեում՝ 62.06, Տաշքենդում՝ 47.03 ռուբլի:
Հաց աշորայի (տարեկանի) և աշորա-ցորենային. մեկ կիլոգրամի արժեքը Երևանում եղել է 783 դրամ կամ 118.17 ռուբլի, Մինսկում՝ 44.94 ռուբլի, Նուր-Սուլթանում՝ 55.79, Մոսկվայում՝ 94.21, Դուշանբեում՝ 33.83, Տաշքենդում՝ 82.01 ռուբլի:
Բարձր տեսակի ցորենի ալյուրի հացի արժեքը հուլիս ամսին Երևանում եղել է 698 դրամ կամ 105.31 ռուբլի, Մինսկում՝ 86.51, Նուր-Սուլթանում՝ 44.46, Բիշքեկում՝ 45.11, Մոսկվայում՝ 109.14, Դուշանբեում՝ 22.44, Տաշքենդում՝ 25.72 ռուբլի:
Կարտոֆիլի արժեքը Երևանում եղել է 265 դրամ կամ 39.89 ռուբլի, Մինսկում՝ 46.51, Նուր-Սուլթանում՝ 24.85, Բիշքեկում՝ 26.01, Մոսկվայում՝ 58.28, Դուշանբեում՝ 23.61, Տաշքենդում՝ 22.85 ռուբլի:
Թարմ սպիտակ կաղամբի գինը հուլիսին Երևանում եղել է 163 դրամ կամ 24.66 ռուբլի, Մինսկում՝ 25.39, Նուր-Սուլթանում՝ 15.10, Բիշքեկում՝ 20.66, Մոսկվայում՝ 42.42, Դուշանբեում՝ 20.39, Տաշքենդում՝ 18.34 ռուբլի:
Գլուխ սոխի մեկ կիլոգրամի գինը Երևանում եղել է 350 դրամ կամ 52.84 ռուբլի, Մինսկում՝ 66.74, Նուր-Սուլթանում՝ 24.48, Բիշքեկում՝ 32.28, Մոսկվայում՝ 53.02, Դուշանբեում՝ 23.00, Տաշքենդում՝ 28.36 ռուբլի:
Մեկ կիլոգրամ գազարի արժեքը Երևանում եղել է 267 դրամ կամ 40.30 ռուբլի, Մինսկում՝ 66.51, Նուր-Սուլթանում՝ 23.87, Բիշքեկում՝ 27.65, Մոսկվայում՝ 61.48, Դուշանբեում՝ 17.72, Տաշքենդում՝ 21.45 ռուբլի:
Խնձորի մեկ կիլոգրամի արժեքը Երևանում եղել է 659 դրամ կամ 99.38 ռուբլի, Մինսկում՝ 74.83, Նուր-Սուլթանում՝ 84.65, Բիշքեկում՝ 87.93, Մոսկվայում՝ 139.54, Դուշանբեում՝ 52.72, Տաշքենդում՝ 66.67 ռուբլի: