Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 10.03 տոկոսը. ԿԸՀ

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում ՀՀ 8 մարզերի 18 համայնքներում։

Կենտրոնական ընտչական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության մասնակցության արդյունքները 11:00-ի դրությամբ:

Ըստ այդմ`

Ծաղկահովիտ գյուղում համայնքում 7020-ից մասնակցել է 841-ը կամ` 11:98 տոկոսը:

Ալագյազ համայնքում 2689-ից 240-ը կամ 8,93 տոկոս:

Թալինում 26775 ընտրողից քվեարկել է 2049-ը կամ 7,65 տոկոս:

Ճամբարակում 10833 ընտրողից մասնակցել է 946 կամ 8,73 տոկոս:

Գյուլագարակում 6208 ընտրողից քվեարկել է 839 կամ 13.51:

Ալավերդիում 30 547 ընտրողից քվեարկել է 2682-ը կամ` 8,78 տոկոսը:

Լոռի Բերդում 4009-ից 381-ը կամ`9.59 տոկոս:

Տաշիրում 18382 ընտրողից` քվեարկել է 1787-ը կամ 9,72 տոկոսը:

Չարենցավանում 26870 ընտրողից մասնակցել է 2675-ը կամ` 9.96 տոկոս:

Ակունքում 6855 ընտրողից 1169-ը կամ 17.05 տոկոսը:

Բյուրեղավանում 8278 ընտրողից քվեարկել է 1093-ը կամ 13.20 տոկոս:

Ջրվեժում 8003 ընտրողից` 396-ը կամ 4.95 տոկոս:

Անի համայնքում քվեարկել է 15901 ընտրողից 1242-ը կամ 7.81տոկոս:

Սիսիանում 22942 ընտրողից քվեարկել է 2323-ը կամ 10.13 տոկոսը:

Քաջարանում 6099 ընտրողից քվերակել է 1427-ը կամ 23.40 տոկոս:

Արենիում 8196 ընտրողից քվեարկել է 506 –ը կամ 6.17 տոկոս:

Եղեգիսում 4632 ընտրողից մասնակցել է 439-ը կամ 9.48 տոկոսը:

Բերդում` 22485 ընտրողից` 2699-ը կամ 12.00 տոկոս:

Ընդհանուր առմամբ բոլոր համայնքներում 236724 ընտրողից մասնակցել է 23734-ը կամ 10.03 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

ՏԻՄ ընտրություններ են ընթանում Ջրվեժ, Ճամբարակ, Տաշիր, Ակունք, Արենի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ, Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան, Թալին, Սիսիան համայնքներում։

Նշենք, որ այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը 27.07.2022-ի դրությամբ կազմում է 236.474 (երկու հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր յոթանասունչորս)։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան պետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում խոսակցություններ էին շրջանառվում, որ ՏԻՄ ընտրությունները կարող է հետաձգվեն։ Թեև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն վիճակ է, փորձագիտական հանրության շրջանում լիարժեք վստահություն չկա, որ թշնամին չի շարունակի ռազմական ոտնձությունները մեր երկրի տարածքում:

Ավելին,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, թե՝ «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընտրություններն օրենքով սահմանված կարգով կարող են չեղարկվել միայն ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս