ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարավել
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ: Այս մասին Ասված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձը, ում մոտ առկա չեն «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2022թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթն անցկացվելու է 2022թ. հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 14։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում։
Մրցույթի մանրամասները՝ այստեղ։