
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն այցելել է Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած համայնքներ

Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է տուժած համայնքներ։
«ՄԱԿ-ի իմ գործընկերների հետ այցելեցինք Գավառ, Շատվան, Նորաբակ, Կութ, Սոթք։ Ականատես եղա մարդկանց՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների և երեխաների մեծ տխրությանն ու տառապանքին. շատերը նախկինում ևս բախվել են համայնքների, ապրուստի միջոցների և տների կորստի հետ: Խորապես տպավորված եմ բնակիչների տոկունությունից և իրենց երկրում խաղաղ և անվտանգ ապրելու համար իրենց իրավունքները պաշտպանելու կոչերից», – նշել է Լիլա Փիթրս Յահիան: