Բաժիններ՝

Մակրոնը հավաստիացրել Է, որ Ֆրանսիան պատերազմական վիճակում չի գտնվում Ռուսաստանի հետ

Ֆրանսիան պատերազմական վիճակի մեջ չի գտնվում Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինայի օժանդակությանը, եւ շարունակում է Մոսկվայի հետ երկխոսության շարունակման ուղեգիծը:

Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը կայացել է ինքնաթիռում, երբ նա վերադառնում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանից:

«Այո, այժմ Ռուսաստանը որոշել է անցնել Էսկալացիայի նոր փուլի, մասնավորապես, մասնակի զորահավաքի հաշվին, ինչպես նաեւ այն մասին հիշեցմամբ, թե իր մոտ կան համապատասխան սպառազինություններ: Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցել Ուկրանիային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր տարածքը, թեեւ մենք պատերազմական վիճակում չենք գտնվում Ռուսաստանի հետ»,- ասել է նա:

«Օգնելով Ուկրաինայի դիմադրությանը եւ դիրքերի վերականգնմանը՝ մենք միաժամանակ շփում են պահպանում Ռուսաստանի հետ»,- հայտարարել է նա: Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան քննարկում է անցկացրել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ զուգահեռաբար այն բանակցությունների հետ, որոնք նա վարում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս