Ֆինլանդիան արգելանք է դրել Ռուսաստանի գործարարների ակտիվների վրա. Helsingin sanomat
Ռուսաստանցիներ Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին պատկանող ակտիվների վրա արգելանք է դրվել Ֆինլանդիայում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հաղորդում է երկրի Helsingin sanomat խոշորագույն թերթը:
Թվարկված բոլոր գործարարներին Եվրամիության պատժամիջոցների ցուցակում են մտցրել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով: «Իշխանությունը նոր որոշումներ է ընդունել օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին: Որոշումները վերաբերում են Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին, որոնք գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Արգելանքը նշանակում է, որ ունեցվածքը չի կարող գրավ դրվել կամ վաճառվել առանց դատական պրիստավի թույլտվության, ճշտում է հրատարակությունը:
Պրիստավները Ֆինլանդիայում արգելանք են դրել «Յանդեքս»-ի ակտիվների վրա, ճշտում է հրատարակությունը: «Յանդեքս»-ը Yango տաքսիներն է կառավարում Ֆինլանդիայում եւ տվյալների մշակման կենտրոն ունի Մյանտսյալյա քաղաքում: Գարնանը Yandex Oy ֆիննական ընկերությունն անունը փոխել է Global DC Oy, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: