![](/banners/BeFunky-design.jpg)
Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են մթերային խանութում բռնկված հրդեհը
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/307076507_459006762912164_6642572655606348961_n.jpg)
Սեպտեմբերի 17-ին ժամը 06:29-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 9 հասցեում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է խանութ:
Ժամը 06:30-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ-մեքենայով մեկնել է դեպքի վայր և անմիջապես անցել հրդեհի մարման աշխատանքներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, մարվել`ժամը 07:13-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Բ-ն (ծնված 1943թ.) պատկանող մթերային խանութը մասնակիորեն:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: