Հիմնական խնդիրը ռեալ-ալտերնատիվ իշխանության ձևավորումն է. Խոսրով Հարությունյան

«Հայոց պետականության կործանման համար մեկ սպառնալիքը նախևառաջ ներսում է, և «Դիմադրության շարժում», «Հայրենիքի փրկության շարժում», այս ամենը նախաձեռնված էր մեկ կարևոր նպատակի համար՝ փորձել կանխել պետականության գահավիժումը, կասեցնել այդ գործընթացը»,- Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա չհաջողվեց իրենց, որովհետև իշխանությունները փորձեցին ընդդիմությանը դուրս մղել դեպի լուսանցք:

Խոսրով Հարությունյանը նշեց՝ խորհրդարանական կառավարման համակարգում կա կարևոր սկզբունք. չճանաչել քաղաքական փոքրամասնության իրավունքը, նշանակում է՝ ուղղակի հակասահմանադրական վարքագիծ դրսևորել:

«Խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոց՝ ոչ թե իր խնդիրները լուծելու համար, այլ հանրային կյանքը կազմակերպելուն միտված քաղաքական գործունեություն ծավալելու համար: Եվ խոսել բոյկոտի պատճառով մանդատից զրկելու մասին՝ սա նոնսենս է: Մենք ունենք երկու հարց՝ ի՞նչ անել և ինչպե՞ս: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ Դիմադրության շարժման, Հայրենիքի փրկության շարժման շնորհիվ այսօր հանրության ճնշող մեծամասնությունը հիասթափված է գործող իշխանությունից: Հիմնական խնդիրն ալտերնատիվ իշխանություն ձևավորելն է»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա կարևորեց ընդդիմադիր շարժման վերկուսակցական լինելու հանգամանքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս