
Էրդողանը դեպի Բալկաններ շրջագայության շրջանակում ժամանել է Սերբիա

Թուրքիայի ղեկավարին Բելգրադում դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահը սերբ գործընկերոջ հետ հանդիպելու է դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն երկկողմ պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպումից հետո Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Սերբիա գործարար համաժողովին:
Սերբիա կատարած այցի ավարտից հետո Էրդողանը մեկնելու է Խորվաթիա։
Թուրքիայի նախագահին ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության և այլ պաշտոնատար անձինք։