Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված ևս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել ու Starmus փառատոնի անցկացման տարածքից դուրս են հանել Naked Science-ի թղթակցին։
Գորիսի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել
Այլ կերպ ասած, եղբայրս արդարացվեց
Մադրիդի «Ռեալ»-ն անդրադարձել է Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն ունենալու մասին լուրերին:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հայտարարությանը:
Ընդհանրապես չեմ հանդիպել՝ նույնիսկ 10մ հեռավորության վրա, բայց մարդը չունենալով՝ ըստ իմ ինֆորմացիայի, (որը կարող է և թերի լինել) ոչ մի բանի կարիք, թողնելով մուլտիմիլիոնանոց բիզնեսների կառավարումը՝ (ինչքան էլ բոլորը անիմաստ խոսեն, բայց էտ ամենը ստեղծելու համար հաստատ շաաաատ խելք ու աշխատասիրությունա ուզում, որ խոսողների ինչ որ բանը չի հերիքել դրա համար), թողել է ամեն ինչ և գնացել է Արցախ ապրելու… լաաաավ, նախագահի պաշտոնում կառավարելու (աբսուրդի ժանրից)…, իսկ դու կգնայի՞ր… էտ ամենը ունենալուց հետո…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 9-11-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` վեցերորդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:
2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ,
«Վարձակալած տան համար վճարում ենք 140 հազար դրամ, մտերիմ մարդկանցից մեկն է այս ամիս օգնել, որպեսզի կարողանանք այդ գումարը տալ։ Արցախի կառավարությունը որպես աջակցություն՝ պետք է տար 40 հազար դրամ, բայց դեռ չի էլ տվել։ Ես, երկու աղջիկներս ու մայրս չենք աշխատում, մեծ աղջիկս է փորձում ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, փորձնական գնում է, չգիտենք՝ կընդունե՞ն, թե՞ ոչ։
Բորիս Ջոնսոնը որպես վարչապետ իր վերջին ելույթն է ունեցել, ապա կնոջ հետ լքել է նստավայրը։ Սակայն նրանց կատուն՝ Լարին մնացել է դռների մոտ։ Ջոնսոնի ելույթը հեռարձակել է The Telegraph-ը։ Նրանց վարչապետի աշխատակազմը ճանապարհել է ծափերով։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Վանաձորցի երեք տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2 տանկերի մատակարարումների հարցը:
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։
Աշխարհահռչակ ֆիզիկոսը փոքր տարիքում այլ հետաքրքրություն է ունեցել, ապրելով Ամերիկայի հյուսիսում, ցանկացել է սառույց ջարդող մեքենայի վարորդ դառնալ:
Երևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Եվ ստեղծագործ ոգին գալիս էր ներդաշնակության բալանսի: Հենց դա էր պահում «Queen»-ը»:
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։
Կազմված փատաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Քաղաքացու որդին, մասնակից լինելով 44-օրյա պատերազմին` ստացել է վիրավորում:
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Բրայան Մեյը խոսեց նաև երջանկահիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ նշելով, որ նրա շնորհիվ «փորձել է կլանել հայկական զգացողությունները և երաժշտությունը»։
Ո՛չ մի տեղ, անգամ ՊՆ կայքում չեք գտնի զոհված տղաների անվանական ցանկը. ինչո՞ւ:
Ներկայումս ցանկում հիշատակված են Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Սիրիան,