
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ: