Բայդենը չի կարծում, թե ՌԴ-ն անհրաժեշտ է ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցանկում
ԱՄՆ-ի նախագահը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե անհրաժեշտ է համարում արդյոք Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցանկում: Նրա խոսքը սեպտեմբերի 5-ին իր Twitter-ում մեջբերում է Սպիտակ տանը Reuters գործակալության թղթակից Ջեֆ Մեյսոնը։
«Այն հարցին, թե անհրաժեշտ է արդյոք Ռուսաստանը դասել ահաբեկչության հովանավոր պետությունների թվին, Բայդենը պատասխանել է «ոչ»,- հայտնել է նա:
Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել է բանաձեւ, որը Պետդեպատամենտին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր: Փաստաթղթում համապատասխան ոոշման համար առիթ են համարում իրադարձությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում: Ռուսաստանը ցանկում ներառելու կոչով ավելի վաղ Վաշինգտոնին է դիմել Կիեւը:
Հուլիսի 28-ին համանման փաստաթուղթ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացնելու մատադրության մասին հայտարարել են մի խումբ կոնգրեսականներ երկու կուսակցություններից: Այդ ցանկում կարող են ներառվել այն պետությունները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «բազմիցս աջակցություն են ցույց տվել միջազգային ահաբեկչության ակտերին»: Միացյալ Նահանգների վարչակազմն ունի լայն լիազորություններ ցանկի ֆիգուրանտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առումով: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարող է միջոցներ ձեռնարկել այն իրավական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ պետությունների դեմ, որոնք առեւտուր են անում ցանկում նշված երկրների հետ: Ներկայումս ցանկում հիշատակված են Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Սիրիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: