Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, արդարացվեց

Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ երկարատև քննությունից և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց հարազատ եղբորս՝ Գոռ Մհերի Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին, ընդորում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, այլ կերպ ասած, եղբայրս արդարացվեց (փաստաբաններ Միքայել Շխիմյան և Արթուր Պիվազյան), հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930