«Քանի այս իշխանությունները ղեկին են, Լաչինն էլ կտանք, Սյունիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տավուշն էլ, Տիգրանաշենն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնում է Observador պարբերականը:
Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։
Հրանը Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի օր է IAEA (МАГАТЭ) խառնվել է իրար, նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստ է գումարվել: Բոլորը քննարկում են Զապորոժյայի ԱԷԿ-ի շուրջ հասունացող վտանգը, ՄԱԿ-ում ՌԴ ԱԽ մշտական ներկայացուցիչ Նեբենզայը նույնիսկ որոշակի ցուցանիշներ ու ենթդարյալ արդյունքներ հրապարակեց, որոնք այդքան էլ հուսադրող չէին: Սակայն, հարցը այլ բանի մասին է:
Ըստ 64-ամյա տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել ու աճեցրել՝ հետագայում օգտագործելու համար:
Խաղաղության, հզորացում և բարեկեցություն ենք բերելու մեր երկրին ու ժողովրդին։
Թուրինի «Յուվենթուս»-ն առաջիկա օրերին պաշտոնական առաջարկ կներկայացնի «Բարսելոնա»-ին՝ Մեմֆիս Դեպայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հարցով:
Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։
Նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանին պատկանող՝ «Արզնի» առողջարանային համալիրում տղամարդու դի է հայտնաբերվել։
Աղավնոյում սկսվել է պետական եւ մասնավոր գույքի տարհանման ընթացքը: Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով` ամեն ինչ կատարվում է սահմանված պլանի համաձայն:
Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը հայտնաբերել է փաստաթղթերի 11 հավաքածու։ WSJ-ի փոխանցմամբ՝ 4 փաստաթուղթ համարվել է «հույժ գաղտնի», 3–ական փաստաթղթեր էլ՝ «գաղտնի» և «ծածուկ» մակնշումը:
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և արգելում է Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը Էստոնիա, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված վիզա և մտադիր են այցելել երկիր զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Ռեալ»-ից հետո կավարտի մարզչական կարիերան: Այս մասին Անչելոտին ասել է Il Messaggero թերթին տված հարցազրույցում:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:
Աֆղանստանի մայրաքաղաքում կանանց ցույցը ցրելու նպատակով թալիբներն օդում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 լրագրող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին։
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը…
AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հայտարարել է Արեն Դեյիրմենջյանին Հայաստանում AMAA-ի նոր ներկայացուցիչ նշանակելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. սեպտեմբերի 1-ից:
Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգվածով տարբեր քաշի 3 փաթեթ և մոխրացած հետքերով ապակե կաթուցիչ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։
ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել։ Որոշումը կայացվել է նախօրեին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։
Երևանում այսօր՝ օգոստոսի 13–ին, Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, 2 անձ մարմնական վնասվածքներ է ստացել։
Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չպղծի քո գերեզմանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով։
Բոլոր նրանք, ովքեր հրճվում են Բերձորի ու Աղավնոյի հանձնմամբ ու ճանապարհների փակմամբ՝ դրանում տեսնելով իբր արցախցի վտանգավոր ղեկավարների հնարավոր մուտքը Հայաստան, անչափ հուսախաբ կլինեն, տեսնելով «բարեպաշտ» թուրք գործիչներին արդեն գործի մեջ…»։
Հայաստանի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի առաջնություններում տեղի կունենա հերթական տուրերի հանդիպումները։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 39-ամյա Մուշեղ Հ.-ն, որը հուլիսի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: