Բաժիններ՝

Կապան համայնքում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին համատեղ միջոցառումներով թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները նշված տնամերձ հողամասում հայտնաբերեցին կանեփի 42 բույս:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս