Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում. հողամասի օգտագործման շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարվել էր անհայտ անձի կողմից:
AntiFake.am-ի տրամադրության տակ բացառիկ կադրեր են հայտվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյունից։ Տեսանյութը փաստում է, որ առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել շինության ներքևի հատվածում։ ԶԼՄ-ներն արդեն իսկ անդրադարձել են թեմային, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում են մեծաքանակ հրավառ նյութեր եղել։ Ըստ այդմ, նշվում է, որ հրավառ նյութերի պահեստ է եղել […]
Հանրապետությունում 2022թ. երկրորդ եռամսյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 4935 գործարք: Առաջին եռամսյակի համեմատ աճել է 23.1 տոկոսով, իսկ 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 26.5 տոկոսով:
Google-ի մշակողներն իրենց բլոգում խոսել են որոնողական համակարգի մի շարք նորամուծությունների մասին։ Դրանցից մեկը հատվածների բարելավումն է՝ տեքստի հատվածները, որոնք ցուցադրվում են խնդրի վերևում և տալիս են օգտվողի կոնկրետ հարցերի պատասխաններ:
36-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև շինարարության ընթացում ի հայտ եկած նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարութունից:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Հիմա հաստատվել են Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ: Բնակվում են վարձով: Կարմիր խաչը երկու ամիս 70 000 դրամ գումար պետք է տա, դրանով վարձը կտա: Երեխայի դպրոցը տանից հեռու է, ամսական 25 000 դրամ միայն դպրոց տանել-բերելու համար կծախսվի: Ամուսինը հաշմանդամ է, դեղորայքի խնդիր ունեն:
«Ուժը հայրենյաց» կուսակցության՝ օգոստոսի 20-ին կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու։
Մեծ Բրիտանիայում այսօր ավելի քան 45.000 երկաթուղային աշխատողներ կրկին գործադուլ են հայտարարել, ինչը լուրջ հարված է հասցրել երկրի երկաթուղային ցանցին:
Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 19-ին Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալել և Դիլիջանի բաժին է բերվել 60-ամյա Սուրեն Ս.-ն, որը հուլիսի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Պաշտոնատար անձին կաշառք տալը) մեղադրանքով:
Էդգար Ղազարյանն՝ ընդդեմ հավաքի վայրի նկատմամբ սահմանափակում կիրառելու քաղաքապետարանի որոշման. ՈւՂԻՂ
Օգոստոսի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, ինքնաշեն գնացք-ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Այս մասին ասված է ՀՎԿԱԿ հաղորդագրության մեջ:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուններ են հնչում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից Hayat հյուրանոցի շարունակվող պաշարման պայմաններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Somali Guardian պարբերականին:
Իսրայելում 67 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սերգեյ Գրիգորևը, ով հնչյունավորում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հերոսներից մեկին՝ Ֆիլյային:
Օգոստոսի 19-ին, ժամը 21.17-ի սահմաններում, մի տղամարդ առանց համարանիշերի մեքենայով մոտեցել է Մասիսի համայնքապետարանի շենքին, մտել ներս և բարձրացել 4-րդ հարկ։ 4-րդ հարկում նա կոտրել է համայնքապետի աշխատասենյակի դուռն ու մտել ներս։
Երեկ օրվա լրահոսի մեջ, թերևս, աննկատ մնաց մի ուշագրավ լուր. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը մտել է իր աշխատասենյակ և համակարգչից փորձել մուտք գործել իր էլեկտրոնային հասցե, ինչը չի ստացվել: Ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը: Ինչպես ասում են՝ սա կլիներ չափազանց զվարճալի, եթե չլիներ այդքան ողբերգական:
Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց,որ պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է, քանի որ վերջին մեկ ամսում տեսչական մարմնի կողմից ճանապարհներին կշեռքներ են տեղադրված և Հայաստան մտնող բեռնատարները պարտադիր կշռվում են:
Օգոստոսի 20-ին, ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ:
Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբի՝ Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կազեմիրոն կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ:
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Քաղաքապետարանը որոշումը կայացրել է ոչ թե հանրության շահերից ելնելով, այլ բացառապես իշխանությունների ցուցումով: Սա սարսափելի արձանագրում է, որովհետև Սահմանադրությամբ` համայնքը պետական կառավարման համակարգի մաս չի կազմում:
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Սա մատնում է, որ վարչական վարույթը ֆիկցիա է. Վարազդատ Հարությունյան
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:
Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնականացան քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն:
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետ կոչեցյալի աշխատակազմի ղեկավարի տեղակալը 585.000 դոլարով ԱՄՆ-ում առանձնատուն է գնել։ Եթե մի շարքային չինովնիկ այդքան գումարով տուն է գնում, ապա որքա՞ն ունի կուտակած գումարներ։
Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 25-26-ը կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը: Հմաժողովին կմասնակցեն ավելի քան 200 պատվիրակներ՝ երիտասարդ ձեռներեցներ, պետական ծառայողներ, երիտասարդ ստեղծագործողներ ու դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության մասնակից և ԱՊՀ երկրներից։
Դատավորների հարցերը շփոթեցրին քաղաքապետարանի ներկայացուցիչներին