
Նույնականացան քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնականացան քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն:
Ընդ որում.
✅ մինչև 6 տարկան երեխաներին՝ 3 տարի ժամկետով,
✅6-16 տարեկաններին՝ 5 տարի ժամկետով,
✅16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի ժամկետով,
✅16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ մինչև 19 տարին լրանալը:
✅19 տարին լրացած արական սեռի քաղաքացիերին՝ տարկետում ունենալու կամ բժշկական վերափորձաքննություն նշանակված լինելու դեպքում, նշված հիմքերի ժամկետով»: