Բաժիններ՝

Կիրանց գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Օգոստոսի 20-ին, ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:07-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից, գյուղի 7 բնակիչ և 1 տրակտոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս