Բաժիններ՝

Իսիկ Կուլում կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը

Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 25-26-ը կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը: Հմաժողովին կմասնակցեն ավելի քան 200 պատվիրակներ՝ երիտասարդ ձեռներեցներ, պետական ծառայողներ, երիտասարդ ստեղծագործողներ ու դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության մասնակից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի նպատակն է հետագայում զարգացնել համագործակցությունը անդամ պետությունների միջև և հանրահռչակել եվրասիական ինտեգրման գաղափարը։ Նպատակներից է նաև ընդլայնել երիտասարդների փոխգործակցությունը, ստեղծել նոր հնարավորություններ նախաձեռնությունների իրականացման, մատաղ սերնդի սոցիալական և մասնագիտական ինքնաիրացման համար:

Ակնկալվում է, որ ֆորումի առանցքային իրադարձությունը կլինի իրենց գործում պրոֆեսիոնալ երիտասարդների հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Գործադիր կոմիտեի նախագահ՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ։

Երիտասարդական ֆորումի բանախոսների թվում են Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Արտյոմ Նովիկովը, Բելառուսի Հանրապետության կրթության փոխնախարար Ալեքսանդր Կադլուբայը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Նատալյա Բոչարովան, Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման գծով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, «Աջակցություն Ռուսաստանին» փոքր և միջին ձեռնարկությունների համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Օմարովը, NCE RK «Ատամեկեն» խորհրդի նախագահի տեղակալ Թիմուր Ժարկենովը, և ԵԱՏՄ երկրների հասարակական, գործարար և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները։

Ծրագիրը ներառում է դասընթացներ և վարպետության դասեր երիտասարդ ձեռներեցների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031