
60-ամյա Սուրեն Ս.-ն ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով

Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 19-ին Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալել և Դիլիջանի բաժին է բերվել 60-ամյա Սուրեն Ս.-ն, որը հուլիսի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Պաշտոնատար անձին կաշառք տալը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: