Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանները միավորվելու են և ստեղծվելու է ռազմական ակադեմիա:
Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:
Դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մանդատը դրել է, ազնիվ չէ՞ր լինի, որ ինքն էլ դներ, Թովմասյանն ասել է․ «Ազնվությունից մի՛ խոսեք, ես ունեմ «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ խորը ըմբռնում»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։
Հուլիսի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։
Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խոսելով բանակում ընթացող բարեփոխումների մասին, տեղեկացրեց, որ Երևանի Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծելու են ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու են ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ՝ սահմանապահ զորքերի ուսուցման համար։
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Դեռևս մոտ երկու ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի հաղթողը Արցախի «Լեռնային Արցախ» թիմն է, ֆուտբոլասեր հանրության առաջ ծառացավ հարցը՝ իսկ ո՞ր առաջնությունում է խաղալու թիմը, որովհետև 1-ին խմբի առաջնության հաղթողը տրամաբանորեն և ըստ կանոնակարգի՝ պետք է խաղա Բարձրագույն խմբի առաջնությունում:
Կառավարության որոշմամբ` հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
«Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ մեծապես կարևորում եմ անվտանգային ուսումնասիրությունները, քանզի դրանք սերտ առնչություն ունեն մարդու իրավունքների հետ»,- այսօր ԵՄ անվտանգություն և հիմնարար իրավունքներ մոդուլի բացման արարողության ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել է թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագիր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման […]
Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին լրագրողների կողմից հարց ուղղվեց՝ կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այն տեղեկությունը, որ ընդդիմության ակցիաների ժամանակ քաղաքացուն խեղդելու դրվագով հայտնի ոստիկանը խրախուսվել է, ունեցել է կոչումի բարձրացում:
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցած քննարկմանը ներկայացրել ենք Հայաստանի պատմությունը, հայկական մշակույթն ու արժեքները, կարևորել ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները, խոսվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Եդինայա Ռոսիա կուսակցության համագործակցության դերի մասին։ Կարևորել ենք Ռուսաստանի ստրատեգիկ նշանակությունը տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Հայաստանի համար։
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Կլուժ»-ի դեմ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքից:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել ԱԺ պատգամավորներին։
Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 5-ին Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին և հարցին՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, պատասխանեց.
Ժողովրդավարական համակարգերում ընդդիմությունն է իմաստ և բովանդակություն տալիս խորհրդարանական քննարկումներին: Այլապես, այն վերածվում է կռապաշտության: Իրենք խոսում, իրենք քվեարկում և իրենք ծափ տալիս պետության կործանմանը:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նոր նախագիծ, որը Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կարևոր նախաձեռնություն է համարում՝ զեղչերի, ակցիաների հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու համար:
168.am-ի հետ զրույցում Քարակերտի բնակիչ Տոնական Կարապետյանը նախ ներկայացրեց իր 1 հեկտար այգու վրա կատարած աշխատանքներն ու ներդրած գումարը, ապա հարցրեց, թե ինչպե՞ս է բանկի գումարը վերադարձնելու:
2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը:
Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro համարտադրական շուկայում կներկայացվի 12 նախագիծ և 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը:
Բացվեց և ներկայացվեց Erasmus+ ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» կրթական մոդուլը:
Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ. ՀՀ-ում Erasmus+ ծրագրի համակարգող Լանա Կառլովա:
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն այցով ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկիի հետ: Հունիսի 6-ին այդ մասին հաղորդել է RTլ հեռուստաալիքը: