Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում․ Թագուհի Թովմասյան․ hraparak.am
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի և ԵՄ դեսպանի հետ միասին Եվրասիա միջազգային համալսրանում մասնակցել է Erasmus+ ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն եվ հիմնարար իրավունքներ» կրթական մոդուլի բացման հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցառումից հետո Hraparak.am-ը նրան մի քանի հարց է ուղղելու իր որոշման վերաբերյալ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չի հրաժարվում և գործելու է որպես անկախ պատգամավոր։
Դիտարկմանը, թե իր գործընկերները դժգոհում են, որ ինքը պահպանել է հանձնաժողովի նախագահը, Թովմասյանն ասել է, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որպես խորհրդարանում «Հայրենիք» կուսակցության քվոտայով ներկայացված անձ։
Դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մանդատը դրել է, ազնիվ չէ՞ր լինի, որ ինքն էլ դներ, Թովմասյանն ասել է․ «Ազնվությունից մի՛ խոսեք, ես ունեմ «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ խորը ըմբռնում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։